ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Դիպլոմի հավելվածը մշակվել է 1996-1998թթ-ին՝ Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ ջանքերով՝ ակադեմիական ու զբաղվածության նպատակով որակավորումների ճանաչումը խթանելու համար:

Սակայն, արդյո՞ք դիպլոմի հավելվածը ծառայում է իր նպատակին, արդյո՞ք բուհերի կողմից իրականացվում են այն 4 հիմնական սկզբունքները, որոնք ներառված են հավելվածում: Այս հարցերի պատասխանները գտնելու, բացթողումները վեր հանելու և շտկելու հնարավորություններ առաջադրելու նպատակով՝ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը մշակեց և 47 ուսումնական հաստատությունների հարցաշար ուղարկեց:

Այսօր, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) հրավերով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին հավաքվել տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը հրավիրվածներին ներկայացրեց  ԱՓՇԱՏԿ-ի կողմից իրականացված «Դիպլոմի հավելված. արդյոք այն ծառայում է իր նպատակին» ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև դիպլոմի հավելվածի վերամշակված տարբերակի հիմնական փոփոխությունները և թվայնացման հնարավորությունները: Փոխնախարար Թամրազյանը նշեց, որ Կրթության և գիտության նախարարությունը մշտապես բաց է նորարարությունների, կրթության ոլորտը բարելավելու ուղղությամբ ձեռնարկվող բոլոր միջոցառումների և առաջարկների առջև:

Ուսումնասիրությունը բուռն արձագանքի արժանացավ ներկաների կողմից. քննարկեցին հարցաշարերի՝ բուհերից ստացված պատասխանները և հնչեցրին բազմաթիվ առաջարկներ:

 2,251 просмотров всего,  1 просмотров сегодня

29.03.19

 2,252 просмотров всего,  2 просмотров сегодня