ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Բալտրուշայտիսի անվան մրցանակը սպասում է լավագույն աշխատանքին

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպումը ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի և պրոռեկտորների հետ աշխատանքային էր, բայց, ինչպես դեսպանն ինքը որակեց՝ ամուր ընկերության շարունակությունը:

Դեսպան Պետրիկասը մեր համալսարանում էր մի քանի խնդրով: Ողջունելով ներկաներին ջերմ ընդունելության համար՝ նախ՝ ուրախությամբ նշեց, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին հանրությանը ներկայացված լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի ՙՋուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները՚ գիրքը բազմաթիվ դրական արձագանքներ է գտել և արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր խմբաքանակի տպագրության համար:

Ռեկտոր Գալստյանը նույնպես ողջունեց դեսպանի այցը՝ վերահաստատելով կայուն հիմքերի վրա դրված բարեկամական կապը և նշեց, որ արդեն հոկտեմբերի վերջին պատրաստ կլինի Բալտրուշայտիսին և հայանպաստ գործունեություն ծավալած այլ արվեստաբաններին ու արվեստագետներին նվիրված անկյունը: Մեր համալսարանի ճարտարապետների օգնությամբ կյանքի կոչված սենյակում ներկայացված կլինի նրանց կենսագրությունը և գործունեությունը:

Էրիկաս Պետրիկասի՝ մեր համալսարան այցի, թերևս, ամենագլխավոր նպատակը, Բալտրուշայտիսի անվան մրցանակի շնորհման կարգը քննարկելն էր: Բանակցություների արդյունքում որոշվեց ուսումնական տարվա ավարտին ներկայացնել ուսանողական 5 ավարտուն աշխատանք, որոնցից, ՙՏարվա լավագույն աշխատանք՚ անվանակարգում հաղթած մասնակիցն էլ կարժանանա մրցանակին՝ հավանաբար դրամական պարգևի տեսքով:

 1,844 просмотров всего,  2 просмотров сегодня

03.03.16

 1,845 просмотров всего,  3 просмотров сегодня