Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Արցախն ու ՃՇՀԱՀ-ն կմիավորվեն՝ կարեվոր առաքելությամբ

Աշխարհում մարդու ֆիզիկական և պարենային անվտանգության խնդիրները մշտապես գերակա են՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատերազմական և մշտական լարվածության գոտու բնակավայրերին:

Այսօր կարևոր առաքելությամբ ու առաջարկով մեր համալսարան եկած Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը վստահ է, որ «չկա չարիք՝ առանց բարիք» և, որ ապրիլյան քառօրյա պատերազմը դարձավ այն չարիքը, որը ստիպեց վերանայել սահմանամերձ բնակավայրերի վերակագնման ու բարեկարգման հարցը:

Արցախի իշխանությունները պատահական չէ, որ այս անչափ կարևոր ու պատասխանատու գործը վստահել են հատկապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ինչպես զրույցում նշեց Վ. Բալասանյանը՝ ռեկտոր Գալստյանը ղեկավարում է այնպիսի խոշոր շինարարական կազմակերպություն, ինչպիսին «Հորիզոն-95»-ն, իսկ համալսարանն էլ լավագույնն է՝ թե բարձրակարգ մասնագետներով, թե ժամանակակից ու անհրաժեշտ սարքավորումներով:

Վ. Բալասանյանը համոզված է, որ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության և մեր համալսարանի համատեղ աշխատանքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև անհատ բարեգործների ու նվիրատուների շնորհիվ սահմանամերձ բնակավայրերում կլուծվեն մարդու ֆիզիկական և պարենային անվտանգության խնդիրները, կկառուցվեն ռմբակոծություններից պաշտպանվելու ժամանակակից ապաստարաններ, կվերականգնվեն դպրոցները, տներն ու ճանապարհները. «Հավասարաչափ պետք է վերակառուցել և հոգալ ինչպես հողից վերև, այնպես էլ հողից ներք գտնվողի տարածքի մասին: Սա կլինի նոր մշակույթ»,- նշեց պարոն Բալասանյանը:

787  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

22.12.16

788  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր