ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՍԵՆՏ ԷՏԻԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակության այցը:

Արդեն ավանդաբար՝ դասախոսներ Րաֆֆի Բեդրոսյանի և Անդրե Սոլնեի ղեկավարությամբ մեր համալսարան ժամանած տարբեր ազգության 8 ուսանողների այցի նպատակը նույնն էր՝ 13 հայ ուսանողների հետ անցկացնել աշխատանքային համատեղ օրեր, ուսումնասիրել հայկական ճարտարապետության նմուշները:

Այս անգամ օտարազգի ուսանողներին Հայաստան էր ուղղորդել Ծաղկաձորի Օրբելի եղբայրներ տուն թանգարանի հարակից տարածքի թաղամասը: Խմբերի բաժանված՝ մեր համալսարանի և Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ուսանողներն ուսումնասիրեցին տարածքը, այն վերակառուցելու և նոր շունչ հաղորդելու նախագծեր մշակեցին:

Արդեն այսօր, նրանք, ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի, ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանին, քաղաքաշինության ամբիոն վարիչ  Զառա Մամյանին, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանին,  ասպրանտ Լարիսա Խալաթյանին,  ներկայացրեցին իրենց նախագծերն ու պատկերացումները Ծաղկաձորյան շքեղ բնության գրկում նոր թաղամասի քաղաքաշինական վերակառուցման շուրջ:

Համատեղ աշխատանքային օրերին մասնակցած ուսանողները ստացան հավաստագրեր՝ վաղը Հայաստանից մեկնելու, բայց սիրով կրկին վերադառնալու հույսով:

 

29.03.18

 1,663 просмотров всего,  1 просмотров сегодня