ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԱՇԽԱՐՀԸ ՖԼՈՐԵՆՑԻԱՅՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Աշխարհը Ֆլորենցիայում» անվանումով ցուցահանդեսի բացումը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իտալիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի համագործակցության շրջանակում: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը, ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Մ. Իգիթխանյանը, միջազգային և միջբուհական համագործակցության բաժնի ղեկավար Ա. Սամուելյանը և Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Գ. Ստեփանյանը: «Life Behond Tourism» ծրագրի շրջանակում իրականացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է աշխարհին ցույց տալ Ֆլորենցիայի պատմական մշակույթը, մշակութային կոթողները, արժեքները: Այն ընդգրկում է լուսանկարչական աշխատանքներ, որտեղ արտացոլված են Ֆլորենս քաղաքի ճատարապետական տեսանկյունից տեսարժան վայրերը: Ցուցահանդեսը պաստառների տեսքով «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի կողմից գլխավոր քարտուղար Սիմոնե Ջիոմետտիի գլխավորությամբ փոխանցվել է համալսարանին:

«Life Behond Tourism» ծրագրի գլխավոր միջոցառումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-18-ը Իտալիայում, որտեղ կներկայացվեն նաև տարբեր գործընկեր համալսարանների ուսանողների կողմից իրականացված աշխատանքները: Մեր ուսանողները համագործակցության արդյունքում լուսանկարների տեսքով կներկայացնեն Հայաստանը Ֆլորենցիայում:

 
 
 

 305 просмотров всего,  1 просмотров сегодня

09.09.22

 306 просмотров всего,  2 просмотров сегодня