Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Марш-ի պատվիրակությունը ժամանեց մեր համալսարան

Այսօր աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է ժամանել Մոսկվայի ճարտարապետական դպրոցի /МАРШ/ պատվիրակությունը, որի կազմում են դպրոցի տնօրեն Նիկիտա Տոկարևը, գեղարվեստական ղեկավար Եվգենի Ասսը, ճարտարապետներ Նիկոլայ Մալինինը և Ալեքսանդր Բրոդսկին:

Պատվիրակության անդամներին նախ ընդունեց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը և ողջունելով նրանց այցը մեր համալսարան՝ հույս հայտնեց, որ այն կլինի նոր համագործակցության սկզբնակետ: МАРШ-ի տնօրեն Եվգենի Ասսը շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ներկայացրեց մեր համալսարանում իրենց անելիքները, հեռանկարները: Նա կարևորեց այն հանգամանքը, որ դպրոցում շատ են և իրենց կարևոր դերն ունեն հայ մասնագետները, ինչն ավելի է մեծացնում հետագա համագործակցության հնարավորությունները:

Ռեկտորի հետ հանդիպումից հետո МАРШ-ի պատվիրակությունը հանդիպեց մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, պատմեց դպրոցի ստեղծման, 4-ամյա գործունեության մասին: Եվգենի Ասսը հատկապես շեշտադրեց МАРШ-ի կողմից եվրոպական դիպլոմ շնորհելու փաստը, ինչն արդյունք է բրիտանական ճարտարապետական դպրոցի հետ գործընկերության: Ներկաներին մանրամասն ներկայացնելով դպրոցի կառուցվածքի, ուսումնագիտական և կյրթական առանձնահատկությունների մասին՝ Ասսը նշեց, որ այսօր МАРШ-ն ընդգրկված է լավագույն 100 ճարտարապետական դպրոցների ցանկում:

Համալսարանական հանդիպումներից հետո МАРШ-ի ճարտարապետներն ուղևորվեցին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, որտեղ ուսանողների լայն զանգվածի համար անցկացրեցին վարպետության դասեր: Նոր ու հետաքրքիր մասնագիտական տեղեկատվությամբ հագեցած ժամերի ընթացքում ուսանողները հասցրեցին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ռուսական անկախ ճարտարապետական դպրոցի մոտեցումներն ու տեսակետը:

Վաղն արդեն МАРШ-ի պատվիրակության համար նախատեսված է ճանաչողական այցեր Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Մատենադարան, կոնյակի գործարան:

1,516  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

15.04.16

1,517  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր