Ինտերիերի և էքստերիերի դիզայն ամբիոնը կազմավորվել է դիզայն ֆակուլտետի հենքի վրա: Նախկինում ֆակուլտետի կազմում ընդգրկված դիզայն միջավայրի նախագծման մասնագիտական ենթաբաժնի հնգամյա փորձի կիրառումը արդեն իսկ մասնագիտացված, թողարկող ամբիոնի ուսումնական գործընթացում ձևավորել է յուրովի ստեղծագործական մոտեցում նախագծային առարկաների դասավանդման մեջ՝ համաձայն դիզայնի ֆակուլտետի ռազմավարությանը: 2015թ. սեպտեմբեր ամսից ամբիոնը արդյունավետ աշխատանք է իրականացնում ուսումնական գործընթացում՝ ստեղծագործական փոխգործունեության և ֆակուլտետի փորձի հիման վրա մշակելով լայն ուսումնական ռազմավարություն՝ դիզայն միջավայրի մասնագիտացման զարգացման նպատակով:
Ամբիոնի դասավանդման ծրագիրը կողմնորոշված է ինտերիերի և էքստերիերի դիզայնի, ինտերիերի ոճային ուղղվածության տիպաբանության և գրաֆիկական էսքիզավորման տեխնիկայի ուղղվածությամբ դիզայներ-մասնագետների պատրաստմանն և թողարկմանը: Ծրագիրն ընդգրկում է հետևյալ մասնագիտացված ուղղվածությունները.
- Քաղաքային միջավայրի և լանդշաֆտի հայեցակարգային և ծավալատարածական օբյեկտների մշակում, տարբեր բնույթի ֆունկցիոնալ նշանակության գոտիների բարեկարգում և րեգեներացիյա:
- Բնակելի, հասարակական ու արտադրական տարածքների ինտերիերների և դրանց առարկայական միջավայրների, քաղաքային, պուրակային, լանդշաֆտային տարածքների միջավայրային օբյեկտների հայեցակարգային և նախագծային մշակումներ:
- Քաղաքային միջավայրը կահավորող լոկալ օբյեկտների նախագծում: Բազմաբնույթ միջավայրների ֆունկցիոնալ կազմակերպման, կահավորման մշակումներ /տաղավարներ, արևապաշտպան ծածկեր, գովազդային և տեղեկատվական վահանակներ, էքստերիերային «կահավորանք», մանկական խաղահրապարակներ, շատրվաններ, ցուցանակներ, լուսամփոփներ, պորտալներ, կանգառներ, ավտոկայանատեղիներ, քաղաքային հանգստի գոտիներ, մանր դիզայն էլեմենտներ և այլն/:
- Հանգստի, ժամանցի, մասսայական միջոցառումների ձևավորման և ցուցահանդեսների կազմակերպման ֆունկցիոնալ-տարածական միջավայրի նախագծում:
- Նախագծային էսքիզավորման տեսության և վիզուալ կոնստրուկտիվ գրագետ մատուցման հիմնախնդիրների յուրացում:
Մասնագիտական ամբիոնի ուսումնական մեթոդաբանությունը ընդգրկում է իր մեջ տեսական և գործնական ուղղվածություններ, որի նպատակն է ուսանողի մեջ զարգացնել ստեղծագործական աշխարհայացքի, կրեատիվ մտածողության ու ծավալատարածական պատկերացման կարողությունները:
Ուսումնառության գործընթացը ընդգրկում է մեթոդական միջոցների և դասավանդման հնարքների լայն սպեկտր, տեսություն ու պրակտիկ նախագծում, ավանդական և ժամանակակից նախագծային տեխնոլոգիաներ, ինչպես նաև դասախոսի և ուսանողի միջև ակտիվ ստեղծագործական շփում:
Ուսումնառության ռազմավարական սկզբունքներն են՝
- Ուսանողի մեջ զարգացնել գեղարվեստական և ինտելեկտուալ կարողությունները և նախագծային գործունեության սկզբունքները:
- Ուսանողի մեջ բացահայտել ստեղծագործական ունակությունները, դիզայներական մտածողությունը՝ միջավայրային օբյեկտների նախագծման և յուրատիպ մտահղացումների ձևավորման փուլում:
- Ուսանողին ծանոթացնել նախագծային գործընթացի սկզբունքներին, ինչպես նախագծային արդյունքի փուլային ձևավորման մշակման մեթոդ:
- Ուսանողին սովորեցնել տարբեր բնույթի ու նշանակութան միջավայրների ճիշտ ֆունկցիոնալ գոտևորման, միջավայրային տարրերի ձևաստեղծման, դիզայներական և գեղավեստական ներդաշնակության հատկանիշներով օժտված արդյունք ստանալու նպատակով կիրառվող պրոֆեսիոնալ հնարքներին:
- Ուսանողին սովորեցնել նախագծային լուծումների իրագործման մեթոդներին, զինել պրակտիկ գործունեության կազմակերպման ու անցկացման կարողությամբ: Դրանք են խնդրի առաջ բերում — նախագծային խնդիրների կոնկրետացում – մինչնախագծային վերլուծություն — էսքիզավորում — նախագծի իրագործում ու պաշտպանություն:
Առավել հետաքրքիր ու արդիական թեմաները, որոնք կպարունակեն տարածական միջավայրի ենթակառուցվածքների արդիական խնդիրները՝ կընդգրկվեն ավարտական աշխատանքների կազմում: