ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոն

Ինտերիերի և էքստերիերի դիզայն ամբիոնը կազմավորվել է դիզայն ֆակուլտետի հենքի վրա: Նախկինում ֆակուլտետի կազմում ընդգրկված դիզայն միջավայրի նախագծման մասնագիտական ենթաբաժնի հնգամյա փորձի կիրառումը արդեն իսկ մասնագիտացված, թողարկող ամբիոնի ուսումնական գործընթացում ձևավորել է յուրովի ստեղծագործական մոտեցում նախագծային առարկաների դասավանդման մեջ՝ համաձայն դիզայնի ֆակուլտետի ռազմավարությանը: 2015թ. սեպտեմբեր ամսից ամբիոնը արդյունավետ աշխատանք է իրականացնում ուսումնական գործընթացում՝ ստեղծագործական փոխգործունեության և ֆակուլտետի փորձի հիման վրա մշակելով լայն ուսումնական ռազմավարություն՝ դիզայն միջավայրի մասնագիտացման զարգացման նպատակով:

Ամբիոնի դասավանդման ծրագիրը կողմնորոշված է ինտերիերի և էքստերիերի դիզայնի, ինտերիերի ոճային ուղղվածության տիպաբանության և գրաֆիկական էսքիզավորման տեխնիկայի ուղղվածությամբ դիզայներ-մասնագետների պատրաստմանն և թողարկմանը: Ծրագիրն ընդգրկում է հետևյալ մասնագիտացված ուղղվածությունները.

  • Քաղաքային միջավայրի և լանդշաֆտի հայեցակարգային և ծավալատարածական օբյեկտների մշակում, տարբեր բնույթի ֆունկցիոնալ նշանակության գոտիների  բարեկարգում և րեգեներացիյա:
  • Բնակելի, հասարակական ու արտադրական տարածքների ինտերիերների և դրանց առարկայական միջավայրների, քաղաքային, պուրակային, լանդշաֆտային տարածքների միջավայրային օբյեկտների հայեցակարգային և նախագծային մշակումներ:
  • Քաղաքային միջավայրը կահավորող լոկալ օբյեկտների նախագծում: Բազմաբնույթ միջավայրների ֆունկցիոնալ կազմակերպման, կահավորման մշակումներ /տաղավարներ, արևապաշտպան ծածկեր, գովազդային և տեղեկատվական վահանակներ, էքստերիերային «կահավորանք», մանկական խաղահրապարակներ, շատրվաններ, ցուցանակներ, լուսամփոփներ, պորտալներ, կանգառներ, ավտոկայանատեղիներ, քաղաքային հանգստի գոտիներ, մանր դիզայն էլեմենտներ և այլն/: 
  • Հանգստի, ժամանցի, մասսայական միջոցառումների ձևավորման և ցուցահանդեսների  կազմակերպման ֆունկցիոնալ-տարածական միջավայրի նախագծում:
  • Նախագծային էսքիզավորման տեսության և վիզուալ կոնստրուկտիվ գրագետ մատուցման հիմնախնդիրների յուրացում:

Մասնագիտական ամբիոնի ուսումնական մեթոդաբանությունը ընդգրկում է իր մեջ տեսական և գործնական ուղղվածություններ, որի նպատակն է ուսանողի մեջ զարգացնել ստեղծագործական աշխարհայացքի, կրեատիվ մտածողության ու ծավալատարածական պատկերացման կարողությունները:

Ուսումնառության գործընթացը ընդգրկում է մեթոդական միջոցների և դասավանդման հնարքների լայն սպեկտր, տեսություն ու պրակտիկ նախագծում, ավանդական և ժամանակակից նախագծային տեխնոլոգիաներ, ինչպես նաև դասախոսի և ուսանողի միջև ակտիվ ստեղծագործական շփում:

Ուսումնառության ռազմավարական սկզբունքներն են՝

  • Ուսանողի մեջ զարգացնել գեղարվեստական և ինտելեկտուալ կարողությունները և նախագծային գործունեության սկզբունքները:
  • Ուսանողի մեջ բացահայտել ստեղծագործական ունակությունները, դիզայներական մտածողությունը՝ միջավայրային օբյեկտների նախագծման և յուրատիպ մտահղացումների ձևավորման փուլում:
  • Ուսանողին ծանոթացնել նախագծային գործընթացի սկզբունքներին, ինչպես նախագծային արդյունքի փուլային ձևավորման մշակման մեթոդ:
  • Ուսանողին սովորեցնել տարբեր բնույթի ու նշանակութան միջավայրների ճիշտ ֆունկցիոնալ գոտևորման, միջավայրային տարրերի ձևաստեղծման, դիզայներական և գեղավեստական ներդաշնակության հատկանիշներով օժտված արդյունք ստանալու նպատակով կիրառվող պրոֆեսիոնալ հնարքներին:
  • Ուսանողին սովորեցնել նախագծային լուծումների իրագործման մեթոդներին, զինել պրակտիկ գործունեության կազմակերպման ու անցկացման կարողությամբ: Դրանք են խնդրի առաջ բերում – նախագծային խնդիրների կոնկրետացում – մինչնախագծային վերլուծություն  – էսքիզավորում – նախագծի իրագործում ու պաշտպանություն:

Առավել հետաքրքիր ու արդիական թեմաները, որոնք կպարունակեն տարածական միջավայրի ենթակառուցվածքների արդիական խնդիրները՝  կընդգրկվեն ավարտական աշխատանքների կազմում:

 

 27,215 просмотров всего,  2 просмотров сегодня

Պետրոսյան Անահիտ Խաչատուրի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Մկրտչյան Արսեն Վլադիմիրի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Մելիքսեթյան Հասմիկ Արշալույսի Ճարտարապետության թեկնածու, ասիստենտ
Փայտյան Տաթեվիկ Աշոտի Տեխնիկական գիտություննների թեկնածու, ասիստենտ
Մելիքյան Արտաշես Արսենի Դեկանի ժամանակավոր պաշտոնակատար. Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Սարգսյան Թամարա Մերուժանի Դեկանի տեղակալ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Մուրադյան Արամ Հարությունի ճարտարապետ, դիզայներ