(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

SOFTCONSTRUCT-ՈՒՄ ԱՌԿԱ Է ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

SoftConstruct կազմակերպությունում առկա է թափուր աշխատատեղ: SoftConstruct ընկերությունը ՀՀ-ում ամենամեծ SS ընկերությունն է: Աշխատանքը շինարարության ոլորտում է, հաստիքը՝ Շինարարական աշխատանքների ղեկավարի օգնական: Աշխատանքային պարտականություններն են՝ վերահսկել և կոորդինացնել շինարարական աշխատանքների ողջ ընթացքը, համեմատել կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ, հետևել շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը, վերահսկել շինարարական աշխատանքների և նյութերի որակը, համեմատել փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ, հետևել շինարարական աշխատանքների կատարմանը՝ սահմանված ժամկետներում, կազմել անհրաժեշտ նյութերի պահանջագիր և ներկայացնել գնումների և մատակարարման բաժին հաստատելու համար, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին: Պահանջվող հմտություններն են՝ բարձրագույն տեխնիկական կրթություն, առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, պլանավորման ունակություն և ժամանակացույցով աշխատելու փորձ, համակարգված աշխատելու կարողություն, համակարգչային ծրագրերի իմացություն, մասնավորապես MS Excel, AutoCAD:

Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 30-ը: Դիմելու համար անցեք հղումով:

Մանրամասների համար անցեք հղումով՝

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 043448888 հեռախոսահամարով:

09.11.23