(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

BIM ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻ UNIVERSIDADE LABORAL ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում (ԿԱԵ) տարածաշրջանային ղեկավարության կողմից հայտարարված «Աջակցություն ԿԱԵ-ի անդամ հաստատությունների թվային վերափոխմանը» խորագրով ծրագրի շրջանակներում «Կրթական գործընթացների բարելավում շինությունների տեղեկատվական մոդելավորման (ՇՏՄ/BIM) թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով» նախագիծն իրականացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից 21-ը նախատեսվում է Իսպանիայի Universidade Laboral համալսարանի դասախոս պարոն Խոսե Լուիս Վազքես Օտերոյի այցը համալսարան:

Վերապատրաստման նպատակն է ծանոթանալ ՇՏՄ/BIM ոլորտում արտասահմանյան բուհերում կիրառվող լավագույն փորձին և արտասահմանյան փորձագետի աջակցությամբ բարելավել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթական գործընթացները՝ արդի թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։

Կից ներկայացված է օրակարգը՝

  • դեկտեմբերի 15 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի հետ 2023 սրահում՝ ժամը 10:30-15:00 (ընդմիջումներով)
  • դեկտեմբերի 16 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Շինարարության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ 2023 սրահում ՝ ժամը 10:00-13:00
  • դեկտեմբերի 19 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ 2021 սրահում ՝ ժամը 10:00-13:00
  • դեկտեմբերի 20 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ 2021 սրահում՝ ժամը 10:00-12:00
  • դեկտեմբերի 21 – հանդիպում ՃՇՀԱՀ-ի Դիզայնի ու Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների դասախոսների և ուսանողների հետ 2021 սրահում՝ ժամը 10:00-13:00

Վերապատրաստման դասընթացների լեզուն անգլերեն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:

 285 просмотров всего,  1 просмотров сегодня

14.12.22

 286 просмотров всего,  2 просмотров сегодня