(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+ ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կոռունայի համալսարանում (Universidade da Coruña) 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում «Շինարարություն» մասնագիտությամբ անգլերենով 5-ամսյա ուսումնառության մեկ տեղի վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի բակալավրիատի՝ երկրորդ, երրորդ և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք այցելել հետևյալ հղումով։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),

  • առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),

  • անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում), իսպաներենի իմացությունն խրախուսվում է,

  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:

 Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, օտար լեզվի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020 թ. հոկտեմբերի 22-ը՝ շինարարության ֆակուլտետի դեկանատ:

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով` 2020 թ. հոկտեմբերի 23-ին:

 

13.10.20