(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

ՃՇՀԱՀ Մ. Ա Բեղյանի անվան ավագ դպրոցի ընդունելության երկրորդ փուլ

Սիրելի դիմորդներ.

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում 2020-2021  ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Երկրորդ փուլով ավագ դպրոց դիմել ցանկացողները, կարող են իրենց դիմում-հայտերը ներկայացնել մինչև օգոստոսի  21-ը յուրաքանչյուր աշխատանքային օր:

Այն դիմորդները,  ովքեր չեն հաղթահարել առաջին փուլի մրցույթային շեմը և իրենց դիմում-հայտը չեն չեղարկել, կմասնակցեն երկրորդ փուլի ընդունելության քննություններին առանց հավելյալ փաստաթղթերի ներկայացման:

Համալսարանը ընդառաջ գնալով բազմաթիվ դիորդների  խնդրանքներին կիրականացնի  մասնագիտական խորհրդատվություն «Մաթեմատիկա»  առարկայից, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ https://forms.gle/bi1KEvJZ8DmtYLbB6

Կից ներկայացվում է քննական ձևանմուշը:

 

09.08.20