Հարգելի՛ համալսարանականներ, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառման շրջանակներում «Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները սահմանելու մասին» N 439-Ն որոշմամբ սահմանված են պետական մարմիններում փորձնակների ներգրավման կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ավարտական կուրսում սովորող ուսանողներին և բուհը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին ներգրավվել պետական կառավարման համակարգ։
Ըստ վերոնշյալ կարգավորումների փորձնակ գրանցվելու դեպքում ուսանողները կարող են գործնականորեն ծանոթանալ հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության համակարգերին, հանրային ծառայողի հիմնական իրավունքներին և պարտականություններին, ստանալ գործնական հմտություններ, խորացնել մասնագիտական գիտելիքները, ձեռք բերել հանրային ծառայության ստաժ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնի հավակնելու պարագայում և այլն։
Փորձնակների ներգրավման համար ներկայումս գործում է 3 կառուցակարգ՝
Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար առնվազն 30 միավոր հավաքած կամ բուհը բարձր առաջադիմությամբ ավարտած քաղաքացիները դիմում են cso.gov.am կայքի միջոցով, իսկ աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի ուսանողները ներգրավվում են համապատասխան մարմինների հայտի հիման վրա՝ ուսումնական գործընթացին համահունչ աշխատաժամանակով։
Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը 2 տարի է, իսկ համապատասխան մարմնում փորձնակ գրանցվելու առավելագույն ժամկետը 1 տարի է՝ փոխադարձ համաձայնությամբ հնարավոր երկարաձգմամբ մինչև առավելագույն սահմանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հղումով: