(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՐԳԵԼԻ՛ ԾՆՈՂՆԵՐ.

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված երկրում առկա արտակարգ դրությունը և հակահամաճարակային միջոցառումների պահպանման կարևորությունը՝ կոչ ենք անում ներբուհական քննությունների օրերին լինել առավել զգույշ,մարդկային կուտակումներից խուսափելու համար՝ հորդորում ենք չուղեկցել դիմորդներին մինչև համալսարան և համալսարանի բակում չսպասել մինչև քննության ավարտը։

Վստահեցնում ենք, որ համալսարանի տարածքում Ձեր երեխաները կլինեն ապահով և անվտանգ՝ շնորհիվ մուտքի մոտ տեղադրված ախտահանման կամարի և պարետի կողմից սահմանված կանոնների անվրեպ պահպանման։

Շնորհակալություն՝ մեզ աջակցելու և մեր դիմորդների առողջությունը չվտանգելու համար։

24.06.20