(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայտարարություն

ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

Շինարարի մասնագիտությունն արդիական է բոլոր ժամանակներում։

Եթե Ձեզ էլ է հետաքրքրում շինարարի մասնագիտությունը և ցանկանում եք դիմել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ապա նախնական ծանոթությունը մասնագիտության հետ ու տեղեկատվությունը շատ օգտակար է։

Հենց այս նպատակով՝ հունիսի 8-ին, ժամը՝ 20:00-ին, ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, կանցկացնի  առցանց հանդիպում և  կներկայացնի շինարարի մասնագիտության նրբությունները, առավելությունները և աշխատաշուկայում մշտապես կայուն դիրք ունենալու հանգամանքները։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել նախապես՝ գրանցվելով։

04.06.20