(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ «ԽԱԽՏԵԼՈՎ ԴԻԶԱՅՆԻ ԻՆԵՐՑԻԱՆ․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ 3-ՕՐՅԱ ԴԻԶԱՅՆ-ԱՇԽԱՏԱՐԱՆ

ՃՇՀԱՀ-ում տեղի կունենա «Խախտելով դիզայնի իներցիան․ միջդիսցիպլինար ճանապարհորդություն» խորագրով 3-օրյա դիզայն-charrette (արագընթաց թիմային ստեղծագործական աշխատարան): Այն կազմակերպել է Բաց ստուդիան՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ, և նպատակն է Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների ուսանողներին նախագծման այլընտրանքային մեթոդաբանության հնարավորություններին ծանոթացնելը, և գործնական դասընթացի միջոցով միջառարկայական կապերի կիրառությունը ցույց տալը։ Աշխատարանը կվարի ճարտարապետ, նորաձևության դիզայներ, Հայաստանի ամերիկյան համալսարանում Դիզայն մտածողություն և Պրոդուկտ դիզայնի ներածություն առարկաները դասավանդող Վիկեն Դերդերյանը։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը հետևյալ ժամանակացուցով․

  • դեկտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին, 2021 լսարան,
  • դեկտեմբերի 8-ին, ժամը 17։00-ին, 2417 արվետանոց,
  • դեկտեմբերի 9-ին, ժամը 16։00-ին, 2417 արվետանոց։

 

06.12.22