(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-Ի ԵՎ ԵՀԽ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ

Հայաստանյան բուհերի  վճարովի համակարգում սովորող ուսանողներին աջակցելու նպատակով՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան ՙԿլոր սեղան՚ հիմնադրամի հետ համատեղ, «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, հայտարարում է համալսարանական կրթաթոշակների բաց մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի ուսանողները, այնպես էլ Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից և այլ երկրներից ժամանած փախստական ուսանողները:

Մրցույթին դիմող անձինք պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի փետրվարի 19-ն է:

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար լրացնել հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկ ամբողջական՝ pdf ֆայլով ուղարկել scholarships@aleppo-ngo.org էլեկտրոնային հասցեին: Դիմելու պայմանների, ընտրության չափանիշների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների մասին տեղեկանալու, ինչպես նաև հայերեն և անգլերեն լեզուներով հայտը ներբեռնելու և լրացնելու համար անցեք այս հղումով:

https://aleppo-ngo.org/hy/scholarships-for-students-aleppo-ngo-and-wcc-armenia-round-table-foundation/

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (098)(095) 54-53-61 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ՝ scholarships@aleppo-ngo.org էլեկտրոնային հասցեին:

22.01.21