(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼՈՒՄԻԵՐ-ԼԻՈՆ 2 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻՈՒՄ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ ֆինանսավորմամբ, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD)  Կամպուս Ֆրանսի (Campus France) հետ համագործակցությամբ  հայտարարում են մրցույթ: Մրցույթը իրականացվում է EU4Dialogue mobility programme միջազգային շարժունության ծրագրով՝ Ֆրանսիայի Լումիեր-Լիոն 2 համալսարանի մագիստրատուրայիում մեկ կիսամյակ ուսումնառության համար:

Մրցույթի ուղղություներն են՝

  • Մագիստրոս 1 և 2 Արվեստի պատմություն (Արվեստի պատմություն-Ժառանգություն-Ճարտարապետություն-Գլոբալիզացիա)
  • Մագիստրոս 1 և 2 Պատմություն (Պատմություն -Ժամանակակից հասարակությունների ձևավորում)
  • Մագիստրոս 1 և 2 Պատմություն (Պատմություն -Ռենեսանսից մինչև հեղափոխություններ)
  • Մագիստրոս 1 և 2 Պատմություն (Պատմություն-Պատմություն, ՄեդիաՄագիստրոս 1 և 2 Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաներ (Քաղաքաշինություն, փորձաքննություն )
  • Բակալավր (Մշակութային ժառանգության համակարգող, դիզայներ

Մրցույթին կարող են դիմել Հարավային Կովկասի երկրների և Մոլդովայի քաղաքացիություն ունեցող անձինք, մագիստրատուրա ընդունված, սովորող, կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձինք և  Ֆրանսիայում շարժունության ծրագրի ընթացքում այլ կրթաթոշակ չստացած  անձինք:

Անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերի ցանկը՝

  • Տեղեկանք դիմորդի բուհից, որտեղ նշվում է ուսանողի մագիստրատուրայում ուսումնառելու, կամ մագիստրոսի մակարդակի (կուրս) առկայության, կամ մագիստրատուրան ավարտելու հաստատման պատճենը:
  • Դիմում (տես հավելվածը)
  • Ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ (ցանկալի է անգլերենով կամ ֆրանսերենով, կամ ռուսերենով)
  • Անձնագրի պատճենը:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ մինչև հունիսի 28-ը օրվա ավարտը:

Մանրամասն տեղեկությունների համար անցեք հղումով:

28.06.23