(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԾԵԼ ՍԹԱՐԹ-ԱՓՆԵՐԻ» 2023 ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Ֆրանկոֆոնիայի Համալսարանական գործակալության (ՖՀԳ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) գրասենյակը և Բուխարեստի POLITEHNICA համալսարանը սկսում են տարածաշրջանային մրցույթի երկրորդ թողարկումը բակալավրի և մագիստրատուրայի ֆրանսախոս ուսանողների համար՝ նպատակ ունենալով խրախուսել նրանց ներկայացնել իրենց գաղափարը տեխնոլոգիական սթարթ-ափի համար:

Դիմումների ընդունման տարածաշրջանային հրավերի նպատակներն են.

  • Ոգևորել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՖՀԳ անդամ համալսարանների երիտասարդ ֆրանսախոս ուսանողների ձեռնարկատիրական ոգին` թույլ տալով նրանց բացահայտել ձեռնարկատիրական միջավայրը և վերջինիս բազմազան դերակատարներին,
  • աջակցել/խրախուսել երիտասարդ ֆրանսախոսների նորարարական, ստեղծագործ և համարձակ նախագծերը,
  • աջակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում նորարարական նախաինկուբացիոն և աքսելերացիոն փորձերի իրականացմանը,
  • խթանել ազգային և տարածաշրջանային համագործակցությունը համալսարանների և սոցիալ-տնտեսական շրջանակների միջև: 

Այն բաց է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՖՀԳ անդամ համալսարանների բոլոր ֆրանսախոս ուսանողների համար՝ անկախ նրանց տարիքից, սեռից և ուսման ոլորտից:

Թեկնածուները պետք է.

  • կազմեն/ներկայացնեն առավելագույնը 4 ֆրանսախոս ուսանողների թիմ,
  • թիմի յուրաքանչյուր անդամ պետք է լինի ՖՀԳ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի անդամ համալսարանի ուսանող (université membre de l’AUF en Europe centrale et orientale) մրցույթի ողջ ընթացքում (2023թ. ապրիլ  – 2023թ. սեպտեմբեր),
  • լինի ֆրանսախոս (B1 կամ ավելի բարձր մակարդակ) ;
  • formulaires.auf.org  հարթակում լրացնի մրցույթի ձևաթուղթը (յուրաքանչյուր թիմի համար մեկ ձևաթուղթ) (Տարածաշրջանային մրցույթի երկրորդ թողարկում « Լավ գաղափարները վերածել սթարթ-ափների» 2023, ՖՀԳ  Կենտրոնական և Արևելյան Եվրոպա) :

Վերջնաժամկետ՝ 2023թ. մայիսի 16-ը, ժամը 24.00 (Բուխարեստի ժամանակով) :

Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ  հղումով:

Մրցույթի ընթացքի վերաբերյալ մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղումով կամ զանգահարել Միջազգային կապերի վարչություն`010 58-01-77 հեռախոսահամարով:

 

25.04.23