ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի № 1125-Ն որոշմամբ հաստատված «ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ» կարգի վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի վերաբերյալ դիմումները ներկայացնում են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն՝ հաջորդ կուրս տեղափոխվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը:
Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարները վերադարձվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի առկա ուսուցման հետևյալ մասնագիտություններով սովորող ուսանողներին և շրջանավարտներին՝
Համալսարանի ասպիրանտուրայի հետևյալ մասնագիտություններով սովորող ասպիրանտներին՝
Եկամտային հարկի գումարների վերադարձի համար սովորողը բուհում ներկայացնում է դիմում՝ համաձայն N 1 ձևի, հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը, սովորողի՝ բուհի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով) կատարման դեպքում:
Մերժման հիմքերի դեպքում բուհը վերոհիշյալ ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմողին:
Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ կից հղմամբ: