ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը իրականացնում է «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթացը, որի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար: Ծրագրի ավարտին մասնակիցները կտիրապետեն շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքներին, շինարարական արտադրանքի արժեքի որոշման սկզբունքային սխեմային, շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական եղանակներին, շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման ձևաթղթերին, ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառմանը, շենքերի և կառուցվածքների նախահաշիվների և նախահաշվային հաշվարկների վերլուծությանը, առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշմանը, լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակմանը։ Դասընթացը նախատեսված է ճարտարագետ-տնտեսագետների, ճարտարագետ-շինարարների և բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են վերապատրաստվել և ընդլայնել շինարարության ոլորտում գնագոյացման վերաբերյալ գիտելիքները:
Դասընթացը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին, որը կվարեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Տաթևիկ Բոյախչյանը և Ռիտա Ավագիմյանը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով:
Ծրագրի ավարտին մասնակիցներին կշնորհվի ՃՇՀԱՀ վկայական:
Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել extension@nuaca.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961 կամ 529) հեռախոսահամարով։