(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում

ՀՀ աշխատաշուկայում առկա է շինարարության ոլորտի գնագոյացման և նախահաշիվների կազմման, շինարարության գնագոյացման ոլորտում ճիշտ որոշումների կայացման, շինարարական աշխատանքների և դրանց գնահատման հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։

120 000
Տևողությունը՝ 60 ժամ
Շաբաթական 3 օր/2 ժամ
Ձևաչափը՝ առկա Սկիզբը՝ 19:00 Արժեքը՝ 120 000ՀՀ դրամ (1 ժամի արժեքը` 2 000 ՀՀ դրամ)

 

ՆԿԱՐԱԳԻՐ

 ՀՀ աշխատաշուկայում առկա է շինարարության ոլորտի գնագոյացման և նախահաշիվների կազմման, շինարարության գնագոյացման ոլորտում ճիշտ որոշումների կայացման, շինարարական աշխատանքների և դրանց գնահատման հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը կազմակերպում է «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար:

  Դասընթացի արդյունքում կտիրապետեք՝

  • շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքներին,
  • շինարարական արտադրանքի արժեքի որոշման սկզբունքային սխեմային,
  • շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական եղանակներին,
  • շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման ձևաթղթերին,
  • շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման հիմնական իրավական ակտերին և նորմատիվային փաստաթղթերին,
  • շինմոնտաժային աշխատանքների ծավալների որոշման կանոններին,
  • ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառմանը,
  • շենքերի և կառուցվածքների նախահաշիվների և նախահաշվային հաշվարկների “ընթերցմանը”,
  • առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշմանը,
  • լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակմանը։

 Դասընթացը նախատեսված է

  • ճարտարագետ-տնտեսագետների համար,
  • ճարտարագետ-շինարարների համար,
  • բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են վերապատրաստվել և ընդլայնել շինարարության ոլորտում գնագոյացման վերաբերյալ գիտելիքները:

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Դասընթացի մասնակիցները ՃՇՀԱՀ-ի կողմից կստանան․

մասնակցության հավաստագիր՝ առնվազն 85% ներկայության դեպքում,
դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագիր՝ առնվազն 85% ներկայության և ամփոփիչ առաջադրանքի առնվազն 80% ապահովման դեպքում:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

Թեմա Ժամաքանակ
Դասախոսություններ 24
ՀՀ շինարարության նախահաշվա-նորմատիվային բազան և կարգավորող իրավական ակտերը, արդի հիմնախնդիրները 4
Շինարարական արտադրանքի արժեքի կառուցվածքը 4
Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը բազիսաինդեքսային եղանակով 4
Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը ռեսուրսային եղանակով 4
Շինարարական օբյեկտների արժեքի որոշումը խոշորացված և անալոգային ցուցանիշների հիման վրա 2
Օբյեկտային նախահաշվի մշակման կարգը 2
Ամփոփ նախահաշվի մշակման կարգը 2
Պայմանագրային գները և գնումների գործընթացը շինարարության ոլորտում 2
Գործնական պարապմունքներ 36
Շինմոնտաժային աշխատանքների ծավալների հաշվարկում 6
Լոկալ նախահաշվի որոշում բազիսաինդեքսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների 10
Լոկալ նախահաշվի որոշում ռեսուրսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների 10
Օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակում՝ ըստ անհատական առաջադրանքների 6
Գնային առաջարկների և մրցութային փաթեթների նախապատրաստում 4

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Ավագիմյան Ռիտա Էդուարդի

  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Էկոնոմիկայի և իրավունքի ամբիոնի դասախոս, դասավանդում է «Շինարարության տնտեսական հարցեր և նախահաշվային գործ», «Շինարարության էկոնոմիկա», «Ճյուղի տնտեսագիտություն» դասընթացները
  • Էկոնոմիկայի և պետական գնումների գծով փոխտնօրեն
  • SAFEGE-EPTISA Ֆրանսիական ընկերության ինժիներատեխնիկական և գնագոյացման հարցերով խորհրդատու
  • ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի գնագոյացման աշխատանքային հանձնաժողովի անդամ
  • Շինարարների միության փորձագետ
  • Համաշխարհային բանկի և Եվրասիական բանկի ծրագրերի իրականացման ղեկավար
  • Տենդերային փաստաթղթերի և գնային առաջարկների կազմման բազմամյա փորձ

 

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։