(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԱՐԻՆԹԻԱՅԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակում Ավստրիայի Կարինթիայի երկրամասի Կիրառական գիտությունների համալսարանում չորս ուսանողի 5-ամիս ժամկետով ուսումնառելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Շինարարության ֆակուլտետի բակալավրի 2-րդ և 3-րդ կուրսերի, կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի անգլերենի իմացությամբ ուսանողները:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ),
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:    

Ուսանողի ընտրության հիմնական չափանիշներն են՝ ուսման առաջադիմությունը, անգլերենի իմացության մակարդակը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Ծրագրի դիմումներն ընդունվում են Շինարարության ֆակուլտետի դեկանատում մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ:

Մրցույթը կկայանա նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին՝ համալսարանի երկրորդ հարկի նիստերի դահլիճում (սենյակ 2239):

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու նպատակով ս. թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 13.30-ին երկրորդ հարկի նիստերի դահլիճում (սենյակ 2239) տեղի կունենա  տեղեկատվական հանդիպում:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 54-41-88 հեռախոսահամարով:

 

19.10.22