(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 2024Թ.ՆԵՐՔԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

 Գիտահետազոտական  աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը    հայտարարում է ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող   և գիտական աստիճան ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝   առնվազն երկու ուսանողի ներգրավումով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. փետրվարի 15-ը     ՃՇՀԱՀ գիտության վարչություն  ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1)  Խմբի ղեկավարի դիմումը,

2)  Հայտը` հետևյալ պարտադիր մասերով.

      • թեմայի հիմնավորումը և արդիականությունը,
      • խնդրի արդի վիճակի վերլուծությունը,
      • իրականացման գիտական մեթոդները,
      • թեմայի գիտական նպատակները և խնդիրները,
      • գիտական նորույթը և կիրառական նշանակությունը,
      • հետազոտության իրականացման փուլերը (հետազոտության ծրագիրը),
      • ակնկալվող արդյունքները,

3)  Ծրագրի նախահաշիվը՝ մասնակիցների միջև գումարների բաշխման նշումով,

4)  Համապատասխան ֆակուլտետի գիտական   խորհրդի եզրակացությունը՝ թեմայի   արդիականության և կիրառական նշանակության վերաբերյալ, 

5)  Մասնակիցների անձնագրերի պատճեները,

6)  Թեմայի ղեկավարի՝ վերջին 5 տարում հրատարակած գիտական և գիտամեթոդական աշխատանքների ցանկը,

7)  Ուսանողների ՄՈԳ-երի վերաբերյալ տեղեկանքներ՝ տրված համապատասխան ֆակուլտետի դեկանատի կողմից,

8)տեղեկատվություն հետազոտության արդյունքները մասնագիտական կրթական ծրագրերում ներդնելու հնարավորության վերաբերյալ:

Մրցույթին կարող եք ներկայացնել հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

1) Տեխնիկական գիտություններ,

2) Ճարտարապետություն,

3) Դիզայն,

4) Տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ոլորտ):

2024 թվականին նախատեսված է նաև  առանձին ուսանողական դրամաշնորհի  տրամադրում՝ համալսարանի ուսանողական խորհրդի ներկայացմամբ:

Մրցույթը կազմակերպվում է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 /6-56/ հեռախոսահամարով:

 

08.01.24