ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈւՅԹ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոնը և Ուսանողական խորհուրդը համագործակցելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ հայտարարում են ուսանողական մրցույթ:

Մրցույթին կարող են դիմել ճարտարապետության, դիզայնի կամ հարակից ոլորտների ուսանողներ՝ անհատական կամ թիմային դիմումների հիման վրա (բակալավրի 3-րդ, 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ):

Մրցանակ՝  Ժյուրիի քվեարկությամբ երեք լավագույն նախագծերը կստանան դրամական պարգև՝

  • 1-ին տեղ՝ 2000$ –ին համարժեք ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝ 1000$ –ին համարժեք ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ 500$ –ին համարժեք ՀՀ դրամ

Հաղթողը/հաղթողները կստանան նաև հնարավորություն մասնակցելու շինարարական աշխատանքներին:

Գնահատման չափանիշներ՝ ստեղծագործական մոտեցում, հանձնած նյութերի որակ և ճշգրտություն:

Մարտի 5-ին և 6-ին ժամը 17:00-ին կկայանա շրջայց Կոկա-Կոլա Հելլենիկ գործարանում, որի ընթացքում կներկայացվեն նախագծի մանրամասները, մասնակցության պայմաններն ու գնահատման չափանիշները: Ուսանողները իրենց հուզող հարցերին պատասխաններ ստանալուց հետո նախագծերը հանձնելու համար կունենան 6 շաբաթ:

Շրջայցերից մեկին մասնակցելու, ինչպես նաև մրցույթին հայտագրելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 4 ժ. 17:00՝ զանգահարելով 011383431 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլ. նամակ anahit.hambardzumyan@cchellenic.com        հասցեին՝ նամակում նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, իսկ նամակի վերնագրում՝ «Coca-Cola Design contest»:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել  010 58-01-56:

 

28.02.18

 1,271 просмотров всего,  1 просмотров сегодня