(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեկնարկել է Հայաստանի Սկսնակ Լիդերներ 2023 մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը: Ծրագիրը Ամերիկա Էյրփորթս ընկերության մաս կազմող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությունն է, որի շրջանակներում Հայաստանի 7 ԲՈՒՀ-երի 10 մագիստրոս ուսանողները կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի ապագային՝ ուսման հնարավորություններ ընձեռելով ԲՈՒՀ-երի շրջանավարտներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կրթությունը և դառնան լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար: Ծրագրին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, որոնք ցանկանում են կրթությունը շարունակել մագիստրատուրայում կամ արդեն իսկ մագիստրատուրայի ուսանող են:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://risingleadersarmenia.am/

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 11-ն է։

 639 просмотров всего,  1 просмотров сегодня

19.07.23

 640 просмотров всего,  2 просмотров сегодня