(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ՎԵՐԱԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՃՇՀԱՀ-ՈւՄ

ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը իրականացնում է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը, որը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին: Դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ:

Դասընթացը կվարեն Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսներ, որոնք ունեն բազմամյա մանկավարժական փորձ, ինչպես նաև կառավարում  են բազմաթիվ նախագծեր։

Դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՃՇՀԱՀ հավաստագիր, իսկ ավարտողներին՝ Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի ու ՃՇՀԱՀ համատեղ հավաստագիր։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով,  իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 010 58 37 73 հեռախոսահամարով։

Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

 913 просмотров всего,  3 просмотров сегодня

30.09.22

 914 просмотров всего,  4 просмотров сегодня