(010) 303-300

ՓԱԿ (ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը հայտարարում է փակ (ներբուհական) մրցույթ համալսարանի հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝

  1. Ճարտարապետության ֆակուլտետի դեկան,
  2. Շինարարության ֆակուլտետի դեկան:

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ու շինարարության ֆակուլտետի դեկանի պաշտոնների փակ (ներբուհական) մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գործունակ, մրցույթի պահին 65 տարին չլրացած համալսարանի այն աշխատողները, ովքեր ունեն՝

ա) գիտությունների դոկտորի կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

բ) պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում,

գ) տվյալ բնագավառում գիտամանկավարժական կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ոչ պակաս քան 5 տարվա ստաժ,

դ) վերջին 5 տարիների ընթացքում  հրատարակված առնվազն 3 գիտական կամ ուսումնամեթոդական աշխատանք,

ե) արվեստի բնագավառի մասնագետները կարող են ներկայացնել վերջին 5 տարիների ընթացքում  մասնագիտական բնագավառում իրականացրած առնվազն 5 ստեղծագործական (կամ նախագծային) աշխատանք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում (համալսարանի ռեկտորի անունով),

բ) երկու լուսանկար 3×4 չափսի,

գ) ինքնակենսագրություն,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի լուսապատճենը,

ե) գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

է) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,

ը) բնութագիր վերջին աշխատավայրից,

թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,

ժ) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հաստատված ցուցակը,

ի) համալսարանի 2026-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող ֆակուլտետի գործունեության հայեցակարգ:

Սույն հայտարարությունը հրապարակվում է համալսարանի պաշտոնական կայքի միջոցով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2026թ. սեպտեմբերի 30-ից մինչև 2026թ. հոկտեմբերի 30-ը ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի փաստաթղթաշրջանառության բաժին:

Հասցեն՝ Տերյան 105, 2-րդ մասնաշենք, հեռախոս՝ 010-58-72-84:

29.09.26