ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԵՏԴՈԿՏՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը(ANSEF) հայտարարում է հետդոկտորական պաշտոնների նոր մրցույթ:

Մրցույթը նախատեսված է այն հետդոկտորանտների համար, ովքեր ներկայումս աշխատում են Հայաստանից դուրս (մրցույթի ID PD21): Մրցույթի հաղթողներին կտրամադրվի տարեկան 10,000 ԱՄՆ դոլար՝ 2-ից 3 տարի ժամկետով, որպես հետդոկտորանտների աշխատավարձ: Վճարները կտրամադրվեն այնքան ժամանակ, քանի դեռ տարեկան հաշվետվությունների միջոցով ցույց է տրվում առաջընթացը: Վճարները տրամադրվում են ամսական: Հայտերը պետք է ներկայացնել առցանց՝ ANSEF պորտալի schrodingersdog.net հասցեի միջոցով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի մարտի 15-ը: Արդյունքները  կհայտարարվեն մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը: Մրցանակաբաշխությունը կսկսվի 2021 թվականի օգոստոսի 1-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչություն` (010) 58-05-41 հեռախոսահամարով: Էլ.փոստ՝ scientificpolicy@nuaca.am

 

 

 

 

 

 371 просмотров всего,  1 просмотров сегодня

20.01.21

 372 просмотров всего,  2 просмотров сегодня