ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մագիստրոսական համատեղ ծրագիր՝ երեք բուհում ուսանելու հնարավորությամբ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ) համալսարանը Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների (ՎՊՀ, Իսպանիա) հետ համատեղ հայտարարում է «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագրով ընդունելություն:

«Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրով նախատեսված է մեկական տարով ուսուցման կազմակերպում հայաստանյան համալսարաններում և ՎՊՀ-ում՝ Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Ռիմինիի մասնաճյուղում փորձառություն անցնելու հնարավորությամբ։ Հայաստանում և Իսպանիայում ուսումնառության հաջող ավարտի դեպքում մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողները կստանան երկու որակավորում՝ ՀՊՏՀ ու ՃՇՀԱՀ համատեղ դիպլոմ և ՎՊՀ դիպլոմ։

Մագիստրոսական նշված ծրագրով սովորելու համար դիմել կարող են բոլոր բուհերի շրջանավարտները: Մագիստրոսական այս ծրագիրը իրականացնում է ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիա ֆակուլտետի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը: Ուսումնառության ավարտին տրվում է կառավարման մագիստրոսի որակավորում: Ովքեր բազային կրթություն չունեն նշված մասնագիտությամբ, ապա նրանց համար օգոստոսին կկազմակերպվեն նախապատրաստական անվճար դասընթացներ: Այս տարի կրթական նշված ծրագրով սովորել ցանկացողները հնարավորություն ունեն հոկտեմբերին մեկնելու Իսպանիա: Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը հունիսի 8-ին՝ ժամը 15:00-ին, ՃՇՀԱՀ 2-րդ հարկի նիստերի դահլիճում, կանցկացնի տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում մասնակիցները մանրամասն տեղեկատվություն կստանան ոչ միայն մագիստրոսական ծրագրի, այլև Իսպանիայում կեցությանն առնչվող հարցերի մասին:

 195 просмотров всего,  3 просмотров сегодня

03.06.21

 196 просмотров всего,  4 просмотров сегодня