Սիրելի ուսանողներ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2021-2022 ուստարվա բակալավրիատի ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 1-ից, միայն Ճարտարապետության ֆակուլտետի առաջին կուրսերի դասընթացները և մագիստրոսական կրթական ծրագրերը կիրականացվեն սեպտեմբերի 6-ից:
Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները կդիմավորեն առաջին կուրսի ուսանողներին՝ կանցկացնեն ավանդույթ դարձած իրազեկման ծրագիրը: Ուսանողական խորհրդի անդամները առաջինկուրսեցիներին կծանոթացնեն ուսումնառության համար անհրաժեշտ հմտություններին՝ իրազեկելով ուսանողի իրավունքների ու պարտականությունների մասին:
Սիրով կսպասենք ձեզ…