Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՈՒՆ՝ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ավստրիայի Կարինթիայի երկրամասի Կիրառական գիտությունների համալսարանի (Carinthia University of Applied Sciences) կողմից հայտարարվել է Էռնստ Մախի անվան ուսանողական միջազգային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որը հնարավորություն է ընձեռում ուսումնառությունը շարունակել Ավստրիայի տվյալ համալսարանում:

Դրամաշնորհային ծրագրին կարող են մասնակցել ուսանողներ՝ մագիստրատուրայի հետևյալ մասնագիտություններով՝

  • Հաղորդակցության ճարտարագիտություն (Communication Engineering),
  •  Էլեկտրաէներգետիկ և շարժական կապի համակարգեր (Electrical Energy & Mobility             Systems),
  • Առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաներ (Health Care IT),
  • Ինտեգրալային համակարգերի և սխեմաների մոդելավորում (նախագծում)       (Integrated Systems and Circuits Design),
  • Միջազգային բիզնես կառավարում (International Business Management),
  • Տարածական տվյալների տեղեկատվության կառավարում (Spatial Information             Management),
  •  Համակարգերի մոդելավորում (Systems Design):

Ուսանողներ՝ բակալավրիատի Միջմշակութային կառավարում (Intercultural Management) մասնագիտությամբ:

Ուսուցումը հասանելի է անգլերենով և գերմաներենով:

Դրամաշնորհային ծրագրի բովանդակության և մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հետաքրքրված անձինք կարող են ստանալ՝ այցելելով Կիրառական գիտությունների համալսարանի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝ www.cuas.at/en/international կամ նամակով դիմել համալսարանի արտաքին կապերի վարչություն՝ international@fh-kaernten.at հասցեով:

 

770  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

17.12.20

771  Ընդամենը Դիտված, 3 Դիտվել է այսօր