ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հարգելի ուսանողներ, կարիերայի կենտրոնը համագործակցելով «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերության հետ, ով հանդիսանում է մի քանի խոշոր ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու ներկրողը Հայաստանում, կազմակերպել է հանդիպում-քննարկում՝ սույն թվականի մարտի 12-ին ժամը 12:00-ին (2-րդ հարկի նիստերի դահլիճում):

Հանդիպման ընթացքում ընկերության Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նելլի Փուրթոյանը և Վերապատրաստման բաժնի ղեկավար Հայկազ Զախարյանը կներկայցնեն ընկերության գործունեությունն ու հաջողություններն աշխատաշուկայում, ինչպես նաև ընկերությունը՝ որպես բրենդ: Հանդիպման ավարտից հետո մասնակից ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող վարպետաց դասընթացին: Դասընթացի ավարտից հետո լավագույն ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերության կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների և մանրամսների համար դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել՝ 010 58-01-56:

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն

06.03.18

 1,034 просмотров всего,  1 просмотров сегодня