(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏՆԻ ԵՆ  ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայտնի են ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի ընդունելության քննությունների արդյունքները:

Առկա է թափուր տեղ միայն տնտեսագիտության ենթահոսքում, որի համար հայտարարվում է ընդունելության 2-րդ փուլ: Դիմում հայտերը ընդունվում են օգոստոսի 14-ից 22-ը, իսկ գիտելիքների ստուգումը կանցկացվեն օգոստոսի 23-ից 25-ը ներառյալ:

Հայտերն ընդունվում են ՃՇՀԱՀ ավագ դպրոցում՝ համապատասխան փաստաթղթերի առկայությամբ՝

  1. Դիմում (գրվում է դպրոցում) 
  2. 3×4 լուսանկար (2 հատ) 
  3. Անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական) և պատճենը 
  4. Աշակերտի սոցիալական քարտի պատճենը 
  5. 26 ձև 
  6. Ատեստատ։ 

Փաստաթղթերը հանձնելիս աշակերտներին կտրամադրվի անցաթուղթ, որով նրանք պետք է մոտենան դպրոց։ Անցաթղթի վրա նշված կլինի գիտելիքների ստուգման ժամանակացույցը (օրը, ժամը)։ Աշակերտները պետք է մոտենան սահմանված ժամից 15 րոպե շուտ` ներկայացնելով նախապես տրված անցաթուղթը։

 2,513 просмотров всего,  3 просмотров сегодня

26.07.23

 2,514 просмотров всего,  4 просмотров сегодня