Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատիվ ունենք տեղեկացնելու, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ իրականացնում է եռամյա «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի հիմնական նպատակն է  զարգացնել  18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։ Ծրագրի շրջանակում դասընթացներ կկազմակերպվեն ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի երիտասարդների համար` ներառյալ սահմանային շրջանները: Ինքնագնահատման և ինքնազարգացման հմտություններից բացի, մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ժամանակի և նախագծերի կառավարման, բանակցելու, հաղորդակցվելու, բիզնես պլան կազմելու և վաճառքի հմտություններ։

 2018-2020թթ․ ծրագրում կներառվի շուրջ 8000 երիտասարդ` 18-30 տարեկան։

 Այսու տեղեկացնում ենք, որ ծրագրի առաջին բաց դասը տեղի է ունենալու ապրիլի 29-ին ժամը 19:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան սրահում:

 Բացման դասին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հղմամբ ձևաթուղթը`  https://bit.ly/2GntCCO:

 Կից կարող եք տեսնել ծրագրի մեկնարկի օրակարգը հայերեն և անգլերեն լեզուներով:

օրակարգ հայերեն 

օրակարգ  անգլերեն 

385  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

22.04.19

386  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր