(010) 303-300

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ITEC) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2026-2027ԹԹ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Սիրելի՛ համալսարանականներ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված գրության համաձայն՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը ներկայացրել է Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2026-2027 թվականների համար նախատեսվող ոլորտային դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը։

Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում, իսկ դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում։ Առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://itecgoi.in/upcoming_courses։

Առցանց գրանցումից բացի, անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել դիմումի ամբողջական փաթեթը՝ ներառյալ անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, լեզվի իմացության վերաբերյալ տեղեկանքը և թեկնածուին ներկայացնող կազմակերպության կողմից տրվող երաշխավորագիրը։ Լրացված հայտադիմումները (այդ թվում՝ բնօրինակները) անհրաժեշտ է ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով։

Հնդկական կողմի հորդորով՝ հայտադիմումները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով պետք է փոխանցվեն ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն՝ դասընթացների մեկնարկից մոտ 60 օր առաջ, որպեսզի հնարավոր լինի խուսափել ուշ դիմելու հետևանքով հատկացված տեղերի անհասանելիությունից։

Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու (բովանդակային և տեխնիկական հարցերով), ինչպես նաև դիմումի ձևի լրացման հետ կապված հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության համապատասխան աշխատակցի հետ՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ pol.yerevan@mea.gov.in։

 

12.06.26