(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԳԻՏԱՀԵՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է գիտահեն մագիստրոսական թեզերի համար դրամաշնորհների տրամադրման մրցույթ՝ հետևյալ մասնագիտությունների շրջանակում․

  • Ճարտարապետություն,
  • Շինարարական ճարտարագիտություն,
  • Կառավարում,
  • Դիզայն,
  • Գեոմատիկա,
  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Զբոսաշրջություն,
  • Շրջակա միջավայրի պահպանություն։

Դրամաշնորհները տրամադրվում են ուսանողների գիտահետազոտական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև նախագծային աշխատանքների և գիտական հետազոտությունների փոխկապակցումն ու ինտեգրումը խթանելու նպատակով։

Մրցույթի կազմակերպման պայմաններն ու ժամկետները սահմանված են ՃՇՀԱՀ գիտական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի №01-12/25 արձանագրությամբ հաստատված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահեն մագիստրոսական թեզերի համար դրամաշնորհների տրամադրման մրցույթի կազմակերպման կարգ»-ով:

Մրցույթին կարող են ներկայացվել այն մագիստրոսական թեզերի թեմաները, որոնք հավանության են արժանացել համապատասխան ֆակուլտետների գիտական խորհուրդներում։

Մրցույթի կազմակերպումը, ներկայացված ավարտական աշխատանքների թեմաների քննարկումը և արդյունքների ամփոփումն իրականացնում է համալսարանի գիտատեխնիկական խորհուրդը։

Մրցույթի կազմակերպման կարգին կարելի է ծանոթանալ ՃՇՀԱՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝

https://nuaca.am/wp-content/uploads/2025/12/%D4%BF%D4%B1%D5%90%D4%B3-2.pdf։

12.06.26