ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  հայտարարում է 2021/2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ (անվճար և վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն  

Անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝    

Ե.23.01   

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր  և շինարարական մեխանիկա

 

2 տեղ 

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

 

1 տեղ

Ե.23.06

Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր

1 տեղ

ԺԸ.00.01

Ճարտարապետություն

1 տեղ  

ԺԸ.00.01

Ճարտարապետություն (Արցախի Հանրապետություն)

1 տեղ

 

Վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների՝

Ե.23.01   

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր  և շինարարական մեխանիկա

 

1 տեղ 

Ե.23.02   

Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն

 

1 տեղ 

Ե.23.03

Շենքերի և կառույցների ճարտարագիտական  (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում

 

1 տեղ

Ե.23.06

Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր

1 տեղ

ԺԸ.00.01

Ճարտարապետություն

1 տեղ  

      Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք, ովքեր հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ, հաղթահարելով հետևյալ անցումային շեմերը.

  • Անգլերեն լեզու «TOEFL iBT»՝ 46 միավոր կամ «IELTS»՝ 5.5 միավոր,
  • Ֆրանսերեն լեզու «TCF»՝ 200 միավոր,
  • Գերմաներեն լեզու «onSET»`60 միավոր,
  • Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ՝ 25 միավոր:

      Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:

    Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է  20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր:

     Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`

  • մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,
  • բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,
  • հրատարակված գիտական աշխատանքների թիվը,
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):

     Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ ս.թ. մայիսի 31-ից հունիսի 28-ը ներառյալ,  մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հուլիսի 2-ից 7-ը ներառյալ:

       Դիմորդները Կրթության երրորդ մակարդակի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկակատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3 x 4 չափսի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում  կցագրման վկայականի պատճենը):

          Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:

          Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի կրթության երրորդ մակարդակի բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12:

 497 просмотров всего,  3 просмотров сегодня

31.05.21

 498 просмотров всего,  4 просмотров сегодня