ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Էրազմուս+ ՀԳ1 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կոռունայի համալսարանում (Universidade da Coruña) 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսության նպատակով 1 տեղի վերաբերյալ (ծրագրի տևողությունը՝ 7 օր է, որից 2 օրը հատկացվում է ճանապարհի համար, իսկ 5 օրը՝ աշխատանքային):

Ծրագրին կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի դասախոսներ:

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է:
  • Դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:
  • Կոռունայի համալսարանում դասախոսությունների ծրագիր՝ անգլերենով:                                              

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020 թ. հոկտեմբերի 26-ը՝ Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ:

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ին:

 399 просмотров всего,  1 просмотров сегодня

12.10.20

 400 просмотров всего,  2 просмотров сегодня