Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկում  «Շինարարություն» մասնագիտությամբ ուսանողների 5-ամսյա ուսումնառության համար:

Ծրագրին կարող են մասնակցել Շինարարության ֆակուլտետի և «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի ուսանողներ:  

Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ):
  • Անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է: Հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում՝ լեզվի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով:
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորող նամակ (Motivation Letter)՝ անգլերեն և հայերեն լեզուներով:         

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորող նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020 թ-ի սեպտեմբերի 25-ը՝ ՃՇՀԱՀ  Շինարարության ֆակուլտետ:

 Մրցույթը կկայանա 2020 թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 14-ին՝ ՃՇՀԱՀ-ում:

 

197  Ընդամենը Դիտված, 39 Դիտվել է այսօր

14.09.20

198  Ընդամենը Դիտված, 40 Դիտվել է այսօր