Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հայտարարություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 777-Ն որոշման և «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն: Մասնագիտությունների ցանկը կարող եք ներբեռնել այստեղ:

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:

  • 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անցկացվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի համար:
  • 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել միայն բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները:
  • 1-ին փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը՝ աշխատանքային օրերին ժամը 09.00 – 18.00:
  • 1-ին փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև հուլիսի 6-ը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիները պետական պատվերի շրջանակում Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից (ԲԶ) հատկացված տեղերում կարող են ընդունվել զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ խմբի դիմորդների մրցույթով: Այս մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի հիմունքներով ընդունելության մրցույթին:

ԲԶ տեղերի համար դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 16-ից 30-ը և օգոստոսի 20-ից 26-ը՝ աշխատանքային օրերին ժամը 09.00 -18.00, իսկ հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 1-ը:

2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) ուսուցման տեղերի համար:

2-րդ փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 16-ից 30-ը և օգոստոսի 20-ից 26-ը՝ աշխատանքային օրերին ժամը 09.00 -18.00:

2-րդ փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 1-ը՝ ըստ հայտագրված դիմումների խմբաքանակի:

Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:

 

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում-հայտ համալսարանին՝ նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմների և դրանց հավելվածների (ներդիրների) սահմանված կարգով հաստատված պատճենները (արտերկրի բուհերում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3×4 չափսի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • զինգրքույկի պատճենը,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվճար ուսուցման արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում),
  • սոցանապահովության սահմանային 30 միավորից բարձր միավոր ունեցող ուսանողները՝ տեղեկանք համայնքից (առկայության դեպքում):

 

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ չափանիշների առաջնահերթության.

  • նախորդ ուսումնառության արդյունքում շնորհված դիպլոմի հավելվածի միջին որակական գնահատականի, մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականի,
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատանքների առկայության,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին որակական գնահատականի:

Հարգելի դիմորդ.

Տեղեկացնում ենք, որ տվյալ կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումը շարունակել մեկ այլ՝ հարակից կրթական ծրագրով:

 

Փաստաթղթերն ընդունվում են առցանց եղանակով`  դիտել:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010/043 58 01 56։ 

329  Ընդամենը Դիտված, 7 Դիտվել է այսօր

16.06.20

330  Ընդամենը Դիտված, 8 Դիտվել է այսօր