(010) 303-300

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն: Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով: 1-ին փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 5-15-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 0900 — 1800: 1-ին փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև հունիսի 20-ը: 2-րդ փուլով ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 5-15-ը և օգոստոսի 20-26-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 0900 -1800: 2-րդ փուլով ընդունվածների հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 1-ը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողով (հասցեն՝ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2129 աշխատասենյակ)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 58 01 56 հեռախոսահամարով:

Մասնագիտություններին, նախատեսված անվճար և վճարովի տեղերի քանակին, ուսման վարձաչափերին և ուսուցման տևողութուններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի ցանկին, ընդունելության կարգին ու մրցույթի անցկացման չափանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

20.05.21