Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի´ ուսանողներ

ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի և Ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով՝ սույն թվականի ՄԱՐՏԻ 28-29-ը, Ծաղկաձորում կանցկացվի «Հայկական ճարտարապետության հետազոտության արդի խնդիրները» խորագրով ուսանողական գիտաժողով՝ նվիրված ճարտարապետության պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի ծննդյան 110 ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտուրայում ուսանող անձինք:                         Խմբակային մասնակցության դեպքում՝ խմբի անդամների թիվը չպետք է գերազանցի 3-ը:

Զեկուցվող թեմաները և համառոտագրերն (առավելագույնը՝ 300 բառ) ուղարկել vharutyunyanheritage@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև ՄԱՐՏԻ 17-ը:

1,339  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

11.03.20

1,340  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր