Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնի արդիականացման հայեցակարգի և էսքիզային նախագծի մշակման համար, համաձայն հայտարարության հավելվածը հանդիսացող նախագծման առաջադրանքի:

Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները՝ յուրաքանչյուր թիմում առնվազն երկու ուսանողի ներգրավումով:

Նախատեսված է մրցանակային ֆոնդ՝ լավագույն առաջարկ (առաջարկներ) ներկայացնող խմբի համար:

Մրցույթում շահած նախագիծը հիմք կհանդիսանա մամուլի կենտրոնի արդիականացման աշխատանքային նախագծի մշակման համար՝ համապատասխան վարձատրության պայմանով:

Նախագծերը պետք է ներկայացնել մրցույթի արդյունքների ամփոփման համար ձևավորված հանձնախմբին՝ մինչև ս.թ. փետրվարի 21-ը:

 

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ՀՀ կառավարության շենքի մամուլի կենտրոնի արդիականացման հայեցակարգի և էսքիզային նախագծի մշակման

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնը տեղադրված է ՀՀ կառավարության շենքի առաջին հարկի հիմնական մուտքից դեպի ձախ ընկած հատվածում:

Կենտրոնն ունի նախասրահ և հիմնական դահլիճ՝ համապատասխանաբար 41.6քմ և 78.7քմ չափերով (Տարածքի հատակագծերը և կտրվածքները կցվում են առաջադրանքին):

Սենյակների բարձրությունը կազմում է 6.5 մետր, ինչը, ըստ պատվիրատուի ցանկության, հնարավորություն է ընձեռում հիմնական սրահում ձևավորել անտրեսոլային հարկ՝ որպես գրադարան օգտագործելու համար: Այսուհանդերձ, անտրեսոլային հարկ  առաջարկելիս պետք է նախատեսել այնպիսի կոնստրուկտիվ լուծումներ, որոնք շենքի կրող կոնստրուկցիաների համար անթույլատրելի լրացուցիչ բեռնվածք չեն առաջացնի:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, դրա կոնստրուկտիվ տարրերի փոփոխություններ իրականացնելը ցանկալի չէ: Բացառություն է կազմում մամուլի սրահից դեպի անցագրային կետ դռան բացումը, որը պետք է ծառայի որպես մուտք լրագրողների համար: Այդ մասում ժամանակին եղել է դուռ, որը հետագայում փակվել է:

Մամուլի կենտրոնը պետք է ծառայի ոչ միայն ասուլիսների կազմակերպման նպատակին, այլև հանդիսանա տարբեր միջոցառումների և ոչ պաշտոնական քննարկումների կազմակերպման վայր՝ հագեցած էլեկտրոնային գրատախտակներով և տարբեր ցուցադրանքների հնարավորություններով:

 Տարածքը պետք է հագեցած լինի արդիական սարքավորումներով և աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը նպաստող հարդարման տարրերով ու գունային լուծումներով:

Հայեցակարգում և էսքիզային նախագծում կարող են ներառվել նաև առաջարկություններ նախասրահի օգտագործման բնույթի և կահավորման վերաբերյալ:

 

1,835  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

03.02.20

1,836  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր