Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Հայտարարություն

2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.

 

Ե.23.01    

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 

1 տեղ  

Ե.23.06

Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր                       

1 տեղ

ԺԸ.00.01

Ճարտարապետություն և ճարտարապետական  դիզայն

2 տեղ   

      Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձինք:

      Դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու համար ներկայացնում են ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով:

    Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից (հարցատոմսերով), որը գնահատվում է  20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 (տասներեք) միավոր: ԺԸ.00.01 – ՛՛Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն՛՛ մասնագիտությամբ դիմորդները պետք է հանձնեն նաև կլաուզուրա: 

     Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի:  Հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության`

  • մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,
  • բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,
  • հրատարակված գիտական աշխատանքների թիվը,
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները):

     Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվելու է հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ, իսկ մասնագիտությունից քննության հանձնումը` ս.թ. հունիսի 25-ից 30-ը ներառյալ:

     Դիմորդներն կրթության երրորդ մակարդակի բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում ռեկտորի անունով,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

այս տարվա շրջանավարտ–դիմորդները մագիստրոսի աստիճանի դիպլոմի փոխարեն կարող են ներկայացնել համապատասխան տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճանի մասին,

  • ընտրած մասնագիտությամբ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գրախոսականով,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և չորս լուսանկար 

(3 x 4 չափսի), 

  • քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է),
  • միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցության զեկույցները (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում` զորակոչային տեղամասում  կցագրման վկայականի պատճենը):

        Դիմորդը ներկայացնում է նաև անձնագիրը և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի բնօրինակը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՃՇՀԱՀ-ի կրթության երրորդ մակարդակի բաժին հետևյալ հասցեով` Տերյան 105, թիվ 2 մասնաշենք, 2222 սենյակ, հեռ. (010) 54-74-12, 

+374 94 20 68 36:

Կրթության երրորդ մակարդակի բաժին

171  Ընդամենը Դիտված, 1 Դիտվել է այսօր

01.06.20

172  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր