(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`

ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով,

բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները:

2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։

Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հունիսի 30-ին մինչև ժամը 20:00, հուլիսի 1-ին` ժամը 9:00-17:00-ն ներառյալ: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել`010-559268, 041559268 հեռախոսահամարներով:

Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներբուհական քննություններ են հանձնում «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն» մասնագիտությամբ դիմորդները:

 2,103 просмотров всего,  1 просмотров сегодня

30.06.23

 2,104 просмотров всего,  2 просмотров сегодня