ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՊՈԼԻՏԵԽՆԻԱԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈւՄ ԿՐԹՎԵԼՈւ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ

«Էրազմուս+ KA107» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ հայտարարվում է մրցույթ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում շինարարական մասնագիտություններով և «Նախագծերի կառավարում» կրթական ծրագրով (5 ամիս ժամկետով)։

Կարող են դիմել «Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի ուսանողները:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • տեղեկանք առաջադիմության մասին (ՄՈԳ),
  • անգլերենի B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք, իսպաներենի իմացությունը խրախուսվում է: Հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում, լեզվի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով,
  • ֆակուլտետի դեկանի երաշխավորությամբ և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակը (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:          

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 26-ը (Միջազգային կապերի վարչություն)։ Մրցույթը կկայանա 2022 թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ին, ՃՇՀԱՀ-ում:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010-54-74-12, 010- 58- 05- 41 կամ 077-28-04-93 հեռախոսահամարներով:

 

 535 просмотров всего,  1 просмотров сегодня

15.09.22

 536 просмотров всего,  2 просмотров сегодня