ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՄ ԹԵԶԸ 180 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Երևանի թվայնացված կենտրոնը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպում է «Իմ թեզը 180 վայրկյանում» առաջին մրցույթը Հայաստանում: Մրցույթի ազգային եզրափակիչ փուլը կկազմակերպվի 2021 թ. հունիսին Երևանում: Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2021 թ. հունիսի 14-ը:

Մրցույթի նպատակն է հանրայնացնել գիտական հաղորդակցությունը և ընկալումը հետազոտության տարբեր ոլորտների հետ փոխգործակցության միջոցով: Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս մասնագիտական և ոչ մասնագիտական լսարանին ֆրանսերենով մատչելիորեն ներկայացնելու իրենց հետազոտության թեման: Յուրաքանչյուր թեկնածու ունի 180 վայրկյան և մեկ սլայդ` իր հետազոտության արդյունքները հասարակությանը պարզ, ստեղծարար և համոզիչ ներկայացնելու համար:

Նախապես անհրաժեշտ է գրանցվել կամ գրանցված լինի հայաստանյան որևէ բուհի կամ գիտական կենտրոնի հետբուհական ծրագրում ընթացիկ 2020-2021 ուսումնական տարում կամ նախորդ 2 տարիներին՝ 2019-2020 և 2018-2019 ստացած լինի գիտական կոչում, հաղորդակցվել ֆրանսերենով, ներկայացնել այն համալսարանը, որտեղ գրանցված է ասպիրանտը, տեղեկացնել թեզի ղեկավարին մրցույթին իր մասնակցության մասին, ներկայացնել հետազոտության նախագծի առաջընթացի բավարար վիճակ և ապահովել իր մասնակցությունը մրցույթի տարբեր փուլերում (տե՛ս օրացույցը):

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց փաստաթղթերն ուղարկել մայիսի 14-ից հունիսի 14-ը ներառյալ: Հայտադիմումը հասանելի է հետևյալ հղմամբ և ֆեյսբուքյան էջում:

«Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթին մասնակցելու համար թեկնածուները անհրաժեշտ է փաստաթղթերը ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ mt180-armenie@auf.org:

Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ հետևյալ հղմամբ:

 279 просмотров всего,  1 просмотров сегодня

20.05.21

 280 просмотров всего,  2 просмотров сегодня