ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «DIGNISI» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Dignisi» կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում շինարարական նախագծերի ներգրավման մենեջեր  շինարարության ու նախագծերի կառավարման ոլորտում: Վարձատրությունը ներառում է ամրագրված աշխատավարձ ու հավելավճարներ: Աշխատանքը՝ 1 դրույք (հնարավոր է նաև 1/2 դրույք), պահանջվող կրթական աստիճանը՝ բակալավր:

Աշխատանքային պարտականություններն են.

  • ուսումնասիրել և վերլուծել բնակելի շենքերի ու շինությունների շուկայում առկա և նոր ձևավորվող նախագծերը,
  • վերլուծել շինարարական ու կառուցապատող կազմակերպությունների շուկայում դիրքավորումը, սեգմենտավորումը, բիզնես առաջարկները, նախագծերի առանձնահատկությունները,
  • ուսումնասիրել միջազգային բնակելի շինարարության ընդհանուր միտումները և առաջարկել զարգացման հնարավորություններ,
  • ուսումնասիրել ու վերլուծել առաջնային շուկայի գնորդների պահանջարկը,
  • համագործակցել ճարտարապետական և նախագծային գրասենյակների հետ,
  • բացահայտել կառուցապատող ընկերության վաճառքի կարիքները, ինչպես նաև տվյալ նախագծի գնորդների գնողունակությունն ու նախասիրությունները,
  • ներկայացնել ընկերության վաճառքի հնարավորություններն ու ցուցանիշները,
  • վարել բանակցություններ շինարարական և ճարտարապետական ընկերությունների հետ՝ ապահովելով նոր նախագծերի վաճառքի իրավունքի ստացումը,
  • վարել միջնորդային գործարքների ամբողջ ընթացքը` կոնտակտի հաստատումից մինչև պայմանագրի կնքման փուլը ապահովելով շինարարական նախագծերի վաճառքի իրավունքի ձեռքբերումը փոխշահավետ պայմաններով,
  • մասնակցել և ներկայացնել ընկերությունը մասնագիտական ցուցահանդեսներին ու նմանօրինակ այլ միջոցառումներին,
  • ներկայացնել առաջարկներ` նախագծերի ներգրավման ռազմավարության վերաբերյալ։

Անհրաժեշտ հմտություններն են մասնագիտական/ինժեներական (շինարարատեխնիկական) գերազանց հմտություններ:

«Dignisi» երիտասարդ թիմին միանալով՝ Դուք կստանաք ոչ միայն մասնագիտական զարգացման հնարավորություն, բարձր աշխատավարձ և բոնուսային համակարգով վարձատրություն, այլև կառուցապատման շուկայում զարգացման միտումների ձևավորմանը մասնակցող մասնագետ դառնալու հնարավորություն: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք ներբեռնել մեր հավելվածը՝ https://app.dignisi.am/download_dignisi?ref=appsflyer:

Նշված հաստիքի համար կարող եք դիմել՝ Ձեր ինքնակենսագրականն ուղարկելով նշված  էլ․ հասցեին՝ hr@dignisi.am մինչև ս.թ. նոյեմբերի 21-ը՝ «Թեմա» դաշտում նշելով պաշտոնի անվանումը: Կազմակերպության հետ կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝+374 93 608033, +374 44 415151:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։

 165 просмотров всего,  3 просмотров сегодня

11.11.22

 166 просмотров всего,  4 просмотров сегодня