ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «ART-LAR FINANCE AND ACCOUNTING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Art-Lar Finance and Accounting» ընկերությունն աշխատանքի է հրավիրում  կադրային գործի հաշվապահի,  հաշվապահի և հաշվետարի:

Ընկերությունը մատուցում է հաշվապահական և խորհրդատվական տարբեր ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներին՝ վաստակելով ոլորտում վստահություն և հեղինակություն։

Աշխատանքային պարտականություններն են.

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:

Անհրաժեշտ հմտություններն են.

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • 1c ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հարկային օրենսդրության տարրական իմացություն,
  • Տնտեսական, ֆինանսական և իրավական տերմինաբանությունը հասկանալու և մեկնաբանելու ունակություն,
  • Համակարգչային գերազանց հմտություններ (Excel, Word),
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Տրամաբանական մտածողություն,
  • Նպատակին ուղղված և նոր հմտություններ սովորելու ցանկություն՝ լավագույն արդյունքների հասնելու համար։

Նշված հաստիքների համար կարող եք դիմել՝ Ձեր ինքնակենսագրականն ուղարկելով նշված  էլ․ հասցեին՝ hr@artlar.am «Թեմա» դաշտում նշելով պաշտոնի անվանումը: Կազմակերպության հետ կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 60-44-98, 52-27-27:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։

 127 просмотров всего,  3 просмотров сегодня

18.11.22

 128 просмотров всего,  4 просмотров сегодня